ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համար առաջին ինքնաթիռում սառնարաններ են հարկավոր, որոնց արժեքը մոտ 24 մլն դոլար է, հաղորդում է «Գազետա»-ն` վկայակոչելով Defense One-ը:
Նման բարձ գնի պատճառն այն է, որ ինքնաթիռը պատրաստվել է պատվերով՝ հատուկ երկրի առաջին դեմքի համար, եւ պահանջները օդանավի համար եւս առանձնահատուկ են: Մասնավորապես, նախագահական ինքնաթիռի սառնարաններում պետք է այնքան սնունդ տեղավորվի, որպեսզի բավարար լինի ուղեւորներին եւ անձնակազմին շաբաթներ շարունակ կերակրելու համար: Սառնարանների ընդհանուր ծավալը 2000 լիտր է:
ԱՄՆ-ի օդային ուժերն արդեն իսկ պայմանագիր են կնքել Boeing- ի հետ նման սառնարանների արտադրության համար, սակայն ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել գործարքը: Ակնկալվում է, որ աշխատանքը կավարտվի 2019 թվականի հոկտեմբերին:
Թրամփի ինքնաթիռի նոր սառնարանները պետբյուժեին 24 մլն դոլար կարժենան
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























