Կանադայի ոստիկանությունը կալանավորել է Ալբերտայի բնակչին՝ վարչապետ Ջասթին Թրյուդոյին ու նահանգապետ Ռեյչել Նոթլիին թվիթերում սպառնալու համար, հայտնում է CBC News –ը։

Տղամարդուն ձերբակալել են հունվարի 19-ին, նրան մեղադրանք են առաջադրել սպառնալիքների համար։

Թվիթերում նրա հաշիվն արգելափակել են։ Ընդ որում չեն ճշգրտում, թե հատկապես ինչ բնույթի հաղորդագրություններ է ձերբակալվածը հասցեագրել վարչապետին։

Մինչեւ դատական նիստը տղամարդուն ազատ են արձակել, սակայն նրան արգելել են շփվել Թրյուդոյի ու Նոթլիի հետ, նաեւ զենք ձեռք բերել։