ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կդիմի ԱՄՆ Կոնգրեսին 2019 թվականի ԱՄՆ ռազմական բյուջեի՝ 716 միլիոն դոլարով ավելացման առաջարկով, հաղորդում է The Washington Post-ը:
Այդպես, պաշտպանության բյուջեն 2017 թվականի համեմատ, երբ այն 634 միլիոն դոլար էր կազմում, կավելանա 13 տոկոսով: Քանի որ պաշտոնապես 2018 թվականի երկրի ընդհանուր բյուջեն դեռ չի հաստատել, Պենտագոնի ծախսերը կմնան նախորդ տարվա մակարդակին:
Միջոցները կուղղվեն ինչպես երկրի միջուկային զինանոցի համալրմանը, այնպես էլ ռազմական հակամարտություններին այլ երկրներում:




























