ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր սիրավեպի մասին լուրերը սուտ են, փոխանցում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Politico-ն:
«Կրակ եւ կատաղություն. Դոնալդ Թրամփի վարչակազմի ներսում» գրքի հեղինակ Մայքլ Վուլֆը վերջերս ակնարկել էր, որ պետության ղեկավարը սիրային հարաբերություններ ունի այլ կնոջ հետ: Կնոջ անունը նա չէր նշել, սակայն հիշատակել էր այն իր գրքի տողերը, որտեղ այդ անունը կա: Ընթերցողներն արագ պարզել են, որ դա Հեյլին է: Վուլֆը գրում է, որ կինը երկար ժամանակ է անցկացրել Թրամփի հետ նախագահական ինքնաթիռում:
«Դա բացարձակապես ճիշտ չէ... Ես միայն մեկ անգամ եմ եղել նախագահական ինքնաթիռում, եւ ինձ հետ միասյին այնտեղ մի քանի մարդ կար»,- մեկնաբանել է Հեյլին:
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























