Ալեքսեյ Կուդրինի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը «Միգրացիոն քաղաքականությունը. Դիագնոստիկա, մարտահրավերներ, առաջարկներ» անվանումով զեկույց է պատրաստել, հաղորդում է «Կոմերսանտը»:

Կենտրոնի փորձագետները միգրացիոն քաղաքականության ոլորտում դիմում են միջազգային փորձին: Նրանք առաջարկում են միգրանտների ընտրության համակարգերի մի քանի տարբերակներ՝ բալային համակարգ, աշխատանքային վիզայի համար դիմելու փուլում ընտրություն, դիվերսիֆիկացիոն վիճակախաղ (ամերիկյան գրին քարտի նմանությամբ) եւ «աշխատանքային քարտ» համակարգ:

«Յուրաքանչյուր սխեմա ունի իր դրական ու բացասական կողմերը, սակայն դրանք բոլորը մեկ սկզբունք ունեն՝ ընտրել նրանց, որոնք անհրաժեշտ են երկրի տնտեսությանը»,-ասված է զեկույցում: