Կյանքի 92-րդ տարում մահացել է շվեդական IKEA ընկերության հիմնադիր Ինգվար Կամպրադը: Այս մասին հայտնել են հենց IKEA ընկերությունից:
«Ինգվար Կամպրադը կյանքից հանգիստ հեռացել է իր տանը՝ Սմոլանդում … Նրան շատ կկարոտենք, նրա ընտանիքն ու ողջ աշխարհում IKEA-ի աշխատակիցները ջերմությամբ են հիշելու նրան»,- ասվում է Facebook-ում ընկերության հրապարակած հայտարարության մեջ:
Շվեդ գործարար Կամպրադը IKEA-ն հիմնադրել է 17 տարեկանում: 1973-2014 թվականներին նա ապրել է Շվեյցարիայում: Իր կարողությամբ նա 2009-ին ճանաչվել է այդ երկրի ամենահարուստ մարդը: 2014-ին նա վերադարձել է Շվեդիա՝ դրանով բողոքելով Շվեյցարիայում բարձր հարկերի դեմ:




























