Դուբայի փողոցներում հազարավոր տեսախցիկներ կտեղադրեն, որոնք տեղեկություններ են հավաքում կառավարական տարբեր հաստատությունների համար, հայտնում է Gulf News-ը:

Նոր նախագիծը Դուբայը 2021 թվականին «խելացի քաղաք» դարձնելու ծրագրի մասն է:

Մոտ ապագայում բոլոր խցիկներն այնպես կմիավորվեն, որ դրանց հավաքած ամբողջ տեղեկատվությունը կստացվի միացյալ կենտրոն, ինչը թույլ կտա արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին: Դրանից բացի, խցիկներ կտեղադրվեն ոչ միայն ճանապարհներին, այլեւ ամբողջ քաղաքում՝ հանացագործներին հետեւելու համար:

Դուբայի ոստիկանությունից հայտնել են, որ խցիկներում աուդիոհամակարգ կօգտագործեն հանցագործներին զգուշացնելու համար, որ նրանց հետեւում են դեռեւս մինչեւ իրենց կողմից հանցագործություն կատարելը: