Ճապոնական  Coincheck կրիպտոարժույթի բորսան տեղեկացրել է, որ հաքերային հարձակման հետեւանքով հաճախորդների կորուստները կփոխհատուցի սեփական միջոցներից, հաղորդում է Kommersant.ru-ն:

Հունվարի 26-ին կիբերհարձակման  ժամանակ 260 օգտատերերից գողացել էին  400 մլն դոլար արժողությամբ NEM կրիպտոարժույթ։

Բորսան խոստացել է նրանց որպես փոխհատուցում յուրաքանչյուր մետաղադրամի դիմաց 81 դոլար վճարել: Ընդհանուր առմամբ, գողացել էին 523 միլիոն մետաղադրամ:

Նույն կերպ էր վարվել հոնկոնգյան Bitfinex բորսան, որը նախորդ տարի ենթարկվել էր հաքերային հարձակման։ Բորսան փոխհատուցել էր հաճախորդներին 65 մլն դոլար։

Կրիպտոարժույթի ճապոնական բորսայից 400 միլիոն դոլար են գողացել

https://news.am/arm/news/433339.html