NASA-ն հրապարակել է Hubble հեռադիտակի օգնությամբ կատարված NGC 3201 աստղային կուտակումների լուսանկարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

NGC 3201 գնդային կուտակումը գտնվում է Երկրից շուրջ 16.000 լուսնային տարի հեռավորության վրա՝ հարավային Առագաստ համաստեղության ուղղությամբ: Այն հայտնաբերվել է 1826 թվականին, եւ գիտնականները դեռ փորձում են բացահայտել դրա ծագման գաղտնիքը:

Ոչ վաղ անցյալում աստղագետները նկատել են NGC 3201-ի կենտրոնում թաքնված սեւ խոռոչ։ Այն հայտնաբերվել է անտեսանելի արբանյակի շուրջ աստղային տարօրինակ շարժման միջոցով։

Բացի այդ, կուտակումը ունի յուրօրինակ բնութագրիչներ, որը նրան բացառիկ են դարձնում Հարդագողի ճանապարհի այդպիսի 150 երեւույթների շարքում։ Մասնավորապես, NGC 3201-ը ունի չափազանց բարձր արագություն Արեւի նկատմամբ, իսկ նրա ուղեծիրը հետագծային է։