Ֆրանսիայի մայրաքաղաքի շրջանում մոտ 1,5 հազար մարդ ստիպված է եղել լքել բնակարանները Սենա գետի հեղեղման պատճառով: Այդ մասին հայտարարել է Փարիզի ոստիկանության ղեկավար Միշել Դելփյուեսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ներկա դրությամբ ոչ պակաս քան 1,5 հազար մարդ ստիպված է եղել լքել  բնակարանները, տները»,-նշել է Միշել Դելփյուեսը։

Հորդառատ անձրեւների պատճառով Սենա  գետի ջրի մակարդակը շաբաթվա սկզբից ի վեր շարունակում է բարձր մնալ: Հունվարի 28-ին այն մոտ 5.9 մետր էր և մոտ այն սահմանին, որ հասել էր 2016 թվականի հեղեղման ժամանակ։

Պտի պալե պալատից ջրհեղեղի պատճառով արվեստի գործերը կտարհանվեն