Մեծ Բրիտանիայում մահացել է ռեկորդակիր տատիկ, որն ավելի քան 150 թոռ, ծոռ ու թոռի ծոռ ուներ, հայտնում է Daily Mail-ը:

Մարգարեթ Հովարթը կյանքից հեռացել է 98 տարեկանում հիվանդանոցում՝ ողջ մնացած 9 երեխաներով շրջապատված, որոնք 50-ից մինչեւ 70 տարեկան են: Մինչեւ մահանալը կինն ապրել է առանց իր մեծաթիվ ժառանգների օգնության:

Հովարթը «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու էր: Նա սիրում էր ազատ ժամանակ ֆուտբոլ դիտել:

Նրա թոռնուհին պատմել է, որ հանգուցյալը սիրում էր, երբ ընտանիքը միասին էր հավաքվում: Նա ընտանիքում ծնված յուրաքանչյուր երեխայի համար ինչ-որ բան էր հյուսում: Բոլոր աղջիկները նրան էին կառչում, բայց բավական էր ֆուտբոլային խաղը սկսվեր, եւ նա վազում էր տղաների մոտ:

Հունվարի 31-ին տեղի կունենա Հովարթի հուղարկավորությունը, որին ներկա կլինեն նրա 45 թոռը, 84 ծոռը եւ 25 թոռան ծոռը: