Ռուսաստանում 2017 թվականին 10,7 տոկոսով նվազել է ծնունդների քանակը։ Այդ մասին ասվում են «Ռոսստատի» տվյալներում, հաղորդում է Gazeta-ն։
Նշվում է, որ անցած տարի Ռուսաստանում ծնվել է 1,69 մլն մարդ, ինչը 203,4 հազարով պակաս է 2016թ. համեմատ։
2017-ին ծնելիության մակարդակը նվազագույնն է՝ սկսած 2007 թվականից։
Մահացության մակարդակը իր հերթին նվազել է 63,6 հազարով եւ կազմել է 1,824 մլն մարդ։
Բնակչության նվազումը անցած տարի կազմել է 134,4 հազար մարդ։




























