Ինչպես Եվրախմբի  19 երկրներում, այնպես էլ Եվրամիության 28 երկրներում ՀՆԱ-ի ընդհանուր ցուցանիշները 2017 թվականին 2.5 տոկոսով աճել են:
Այս մասին նշվում է Eurostat եվրոպական վիճակագրական գործակալության հայտարարության մեջ: Երկու դեպքում էլ սա 2007 թվականից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է, նշում է DW- ն՝ վկայակոչելով AFP-ն:

Ընդ որում, Իսպանիայի տնտեսությունը աճել է 3.1 տոկոսով, Գերմանիայինը` 2.2 տոկոսով, Ֆրանսիայինը` 1.9 տոկոսով: Չորրորդ եռամսյակում եվրագոտու տնտեսությունը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.7 տոկոսով, իսկ ողջ Եվրամիությանը՝ 2.6 տոկոսով: Եթե համեմատել չորրորդ եւ երրորդ եռամսյակների տվյալները, ապա ինչպես Եվրոպական արժութային միության երկրների, այնպես էլ ամբողջ Եվրամիության երկրների տնտեսական աճը 0.6 տոկոս է կազմել, նշել է Eurostat- ը: