ԵՏՄ երկրների համար գլխավոր սպառնալիքը թաքնված է ոչ թե արտաքին գործոնների մեջ, այլ ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներում: Հունվարի 30-ին Երեւան-Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Ղրղզստանից քաղաքագետ Դենիս Բերդակովը:

Նրա գնահատմամբ՝ ԵՏՄ համար առանցքային վտանգն են հանդիսանում իր երկրների վերնախավերը: «Ցավոք, մենք տեխնոլոգիապես մյուս երկրներից շատ հետ ենք մնացել: Հայաստանի շատ քաղաքացիներ երազում են Ֆրանսիայում ապրել  500 եվրո նպաստով: Ղրղզստանում նույնպիսի խնդիր կա՝ երիտասարդները տեսնում են զարգացած Չինաստանն ու այնտեղ են ձգտում»,- ասաց նա:

Ինչպես նշեց փորձագետը, ԵՏՄ երկրներում այլընտրանքի բացակայությունը արտաքին ուժերին թույլ է տալիս հեշտ ներգործել մեծամասնության կարծիքի վրա, ժողովրդին իր նպատակների համար օգտագործել: «Երիտասարդները զարգացում են ցանկանում, անտանգության, սնունդի, կայունության կարիք ունեն»,- պարզաբանեց Բերդակովը՝ ԵՏՄ անդամ երկրների ղեկավարներին կոչ անելով մտածել ներքին խնդիրների մասին: