ԱՄՆ հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ Ռուսաստանը փորձում է միջամտել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին, որոնք ԱՄՆ-ում անցկացվելու են նոյեմբերին: Այս մասին BBC-ի հետ հարցազրույցում ասել է ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն:
Նրա խոսքով՝ ԿՀՎ-ն չի նկատել ԱՄՆ-ում եւ Եվրոպայի երկրներում ընտրությունների ելքի վրա ազդելու ռուսական փորձերի նվազում: Չնայած ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը շարունակում են համագործակցել ահաբեկչության դեմ պայաքարի ոլորտում, Պոմպեոն ասում է, որ Ռուսաստանին ավելի շուտ թշնամաբար տրամադրված երկիր է համարում:
Հարցին՝ իրեն անհանգստացնո՞ւմ է Ռուսաստանի ակտիվությունը Կոնգրեսի նոյեմբերյան ընտրությունների նախաշեմին, ԿՀՎ ղեկավարը պատասխանել է. «Իհարկե: Ես ակնկալում եմ, որ իրենք (ռուսական հատուկ ծառայությունները) կփորձեն ինչ-որ բան անել, բաց համոզված եմ, որ Ամերիկան կկարողանա ազատ եւ ազնիվ ընտրություններ անցկացնել, եւ որ մեզ կհաջողվի հասնել նրան, որ նրանց ջանքերը լրջորեն չազդեն ընտրությունների ելքի վրա»:




























