ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, ամուսնուց առանձին է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի շենք, որտեղ երկրի ղեկավարը պետք է ելույթ ունենա ԱՄՆ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ, փոխանցում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով CNN-ը:
Հաղորդվում է, որ առաջին տիկինը խախտել է ավանդույթը՝ ժամանելով իր հյուրերի հետ: Ակնկալվում է, որ նախագահն ու առաջին տիկինը Կոնգրեսից միասին կվերադառնան Սպիտակ տուն:
Ավելի վաղ ԱՄՆ առաջին տիկնոջ ներկայացուցիչը մեկնաբանել էր Թրամփերի ընտանեկան խնդիրների մասին լուրերը:
Մելանյա Թրամփն առաջին անգամ հանրությանն է հայտնվել Դոնալդ Թրամփի եւ պոռնոաստղի կապի մասին լուրերի հրապարակումից հետո
Մելանյա Թրամփը ամուսնու հետ չի մեկնի Դավոսի համաժողովին




























