News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ամուսնուն չի ուղեկցի շվեյցարական Դավոս ուղեւորվելիս, եթե Դոնալդ Թրամփը գնա Համաշխարհային տնտեսական համաժողով: Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցիչ Սթեֆանի Գրիշեմին: 

Նա առաջին տիկնոջ որոշումը պատճառաբանել է «ժամանակացույցի եւ լոգիստիկայի խնդիրներով»:

Հեռուստաալիքը նշում է, որ մեկ շաբաթ առաջ Գրիշեմը հայտարարել էր Մելանյա Թրամփի՝ Դավոս մեկնելու վճռականության մասին, որպեսզի բարոյապես աջակցեր ԱՄՆ նախագահին: Հեռուստաալիքին չի գոհացրել Սպիտակ տան պարզաբանումը՝ հիշատակելով, որ պետության ղեկավարի կինը հունվարի 12-ից պաշտոնական հայտարարություններ չի կատարել: Սա ժամկետով համընկնում է The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածի հետ՝ Թրամփի եւ նախկին պոռնոաստղ Սթեֆանի Քլիֆորդի իբր արտաամուսնական կապի մասին:

Պարբերականում նշված էր, որ 2016-ի նոյեմբերին ԱՄՆ-ում ընտություններից մեկ ամիս առաջ Քլիֆորդին 130 հազար դոլար են վճարել 2006 թվականի հուլիսին հանրապետականների հետ իր ինտիմ հանդիպումը թաքցնելու համար: Սա արտաամուսնական կապ էր, քանի որ միլիարդատիրոջ ե Մելանյա Թրամփի հարսանիքը տեղի է ունեցել 2005 թվականին:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը երկուշաբթի հաստատել էր ԱՄՆ նախագահի՝ Համաշխարհային տնտեսական համաժողով մեկնելու ծրագրերի անփոփոխության մասին, եթե Կոնգրեսը վերջնականապես որոշի մինչեւ փետրվարի 8-ը երկարացնել դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորումը: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփը մտադիր է Դավոս մեկնել չորեքշաբթի եւ այնտեղ ելույթ ունենալ ուրբաթ՝ համաժողովի աշխատանքային վերջին օրը: Նախագահական պատվիրակության կազմի մեջ են կառավարության 14 անդամներ եւ խորհրդականներ, այդ թվում՝ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին, առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսսը, ներքին անվտանգության նախարար Քիրսթիեն Նիլսենը, փեսան եւ ավագ խորհրդական Ջարեդ Քուշները, ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերթ Մակմասթերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ