Անկայունությունը Մերձավոր Արեւելքում, «կպչուն Ռուսաստանը», ԿԺԴՀ-ի միջուկային ամրապնդումը ժամանակակից աշխարհի անվտանգության հիմնական սպառնալիքներն են, իսկ ահաբեկչությունը շարունակում է մնալ լրացուցիչ սպառնալիք: Այս մասին «Պոլիտիկա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Մենք անվտանգության՝ վերջին սերնդի ամենաբարդ եւ անկանխատեսելի իրավիճակին ենք բախվում: Անկայունությունը Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրինում, կպչուն Ռուսաստանը, որը խախտում է միջազգային սահմանները, Հյուսիսային Կորեայի միջուկային ամրապնդումը եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների զարգացումը գլոբալ անվտանգության եւ կայունության հիմնարար սպառնալիքներն են: Ահաբեկչության եւ կիբերհարձակումների նման մարտահրավերները սահմաններ չեն ճանաչում, ինչն էլ ավելի է վտանգում մեր անվտանգությունը», - հայտարարել է Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին աշխարհի անվտանգության հիմնական սպառնալիքների մեկն է համարում
Հասանելի է
русский



























