Երկրագնդի բնակչության միայն 2 տոկոսն է ապրում ազատ քաղաքացիական հասարակությունում, որում քաղաքացիները կարող են «առանց իրավական եւ գործնական խոչընդոտների կազմակերպությունների մեջ մտնել, ցույցերի դուրս գալ եւ ազատորեն տեղեկություններ ստանալ ու տարածել, փոխանցում է «Գերմանական ծառայությունը»:
Այսպիսին է «Քաղաքացիական հասարակության ատլաս» զեկույցի հեղինակների հետազոտության արդյունքը, որը ներկայացվել է Բեռլինում:
«Բաց» քաղաքացիական հասրակաության պայմաններում ապրող բնակչության 2 տոկոսի մեջ է մտնում 148 մլն մարդ Գերմանիայից, Դանիայից, Շվեյցարիայից, Պորտուգալիայից եւ մի քանի այլ երկրներից: Եվրամիության նրանց հարեւաններ Իսպանիան, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ ԱՄՆ-ն դասվում են «սահմանափակ բաց» հասարակության կարգին, որտեղ իշխանություններին քննադատաբար վերաբերվող կազմակերպությունների հետապնդման դեպքեր են գրանցվել:
ԵՄ երկրներից միայն Հունգարիան է դասվում «սահմանափակ քաղաքացիական հասարակությամբ» երկրների կարգին՝ Ուկրաինայի, Ղազախստանի եւ Բրազիլիայի հետ: Իրավապաշտպանները «ճնշված» քաղաքացիական հասարակություն են գրանցել Ռուսաստանում, Բելառուսում, Թուրքիայում եւ Մեքսիկայում: Ամենավատ կարգը «փակ» քաղաքացիական հասարակությունն է, որին են դասվել Չինաստանը, Կուբան եւ մեծ թվով արաբական ու աֆրիկլյան երկրներ:




























