Հակամարտության մեջ գտնվող երկրներում անգրաճանաչությունը երեք անգամ ավելին է, քան ամբողջ աշխարհում։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տվյալներով՝ այնտեղ գրել եւ կարդալ չեն կարողանում 59 միլիոն երեխա։ Դա նշանակում է, որ այս երկրների երիտասարդ սերնդին, հազիվ թե, պայծառ ապագա է սպասվում։
15-24 տարեկան անգրաճանաչ երիտասարդները մեծամասնություն են կազմում Նիգերում, Չադում, Հարավային Սուդանում եւ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում՝ նրանց մասնաբաժինը կազմում է համապատասխանաբար 76, 69, 68 եւ 64 տոկոս։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ճգնաժամային իրավիճակներում աղջիկներին ավելի դժվար է կրթություն ստանալ, քան տղաներին։ Անգրաճանաչ կանայք եւ աղջիկները կազմում են 33 տոկոս, իսկ տղաները՝ 24 տոկոս։
Չնայած լուրջ խնդիրներին՝ արտակարգ իրավիճակների պայմաններում կրթական ծրագրերին հատկացվում են տրամադրված հումանիտար օգնության միջոցների միայն 3,6 տոկոսը։




























