Հայաստանում 2018 թվականին կհայտարարվի ճանապարհային նշագծման, նշանների ու լուսացույցերի տեղադրման եւ տեխնիկական սպասարկման մրցույթ: Որոշման համապատասխան նախագծին հավանություն տրվեց կառավարության փետրվարի 1-ի նիստում: Նախագիծը ներկայացրեց փոխոստիկանապետ Անդրանիկ Ղազարյանը:

Նա նշեց, որ այսուհետեւ դրանով կզբաղվի Հայաստանի «Պետական գնումների մասին» օրենքով որոշվող մրցութային ընթացակարգով ընտրված ընկերությունը: «Սրա հետ կապված Ոստկանությանն առընթեր գործող «Լուսաշեն» պետական ՀԿ առկայության անհրաժեշտությունը վերացել է»,- նշեց փոխոստիկանապետը:

«Լուսաշեն» պետական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2009 թվականին ճանապարհային գծանշման, նշանների ու լուսացույցերի տեղադրման եւ տեխսպասարկման աշխատանքների իականացման համար: Այս հաստատության գույքը կփոխանցվի Ոտիկանության տնօրինմանը: