ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ հեռախոսով քննարկել է հունվարի 30-ին Սոչիում տեղի ունեցած Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը: Այս մասին փետրվարի 3-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նազարբաեւը Պուտինին շնորհավորել է ս.թ. հունվարի 30-ին Սոչիում Սիրիական ազգային երկխոսության հաջող անցկացման համար: Ընդգծվել է, որ Կոնգրեսի ընթացքում ընդունված որոշումների իրականացումը կդառնա ՄԱԿ հովանու ներքո Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորմանը հասնելու ծանրակշիռ ավանդ: Այս համատեքստում նշվել է Աստանայի ձեւաչափով աշխատանքը շարունակելու պահանջվածությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը չհաջողված է որակել:



























