Ֆիզիկական ակտիվոթյան անբավարարությունը մարդկանց սպառնում է ոչ միայն ավելորդ քաշով, այլեւ հոգեկան վիճակի վատթարացմամբ՝ սկսած դեպրեսիայից, վերջացրած լուրջ հիվանդություններով:

Նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները, հաղորդում է BBC-ն: Շատերի համար իրականություն է նստակյաց աշխատանքը, այն էլ ժամեր շարունակ, բայց ազատ ժամանակ էլ մարդիկ նախընտրում են վարել ոչ շարժուն կենսակերպ:

Աշխատանքային օրվա ընթացքում գալիս է մի պահ, երբ ոտքերի հյուսվածքներում հեղուկ է հավաքվում, ինչը, վերջնարդյունքում, հանգեցնում է կաշվի եւ հյուսվածքների ձգման: Շարժունությունը կորցրած հյուսվածքներում ֆիբրոզային հյուսվածքներ են առաջանում:

Գիտնականների տվյալներով, այսօրվա դրությամբ՝ տղամարդկանց 35 տոկոսը եւ կանանց 24 տոկոսն են պահպանում ֆիզիկական ակտիվությունը բժիշկների նշած չափով: