Սերբիան պետք է համաձայնության հասնի հարեւան Կոսովոյի հետ բաժանման վերաբերյալ՝ վերջ տալով վեճին, որը խանգարում է Բելգրադի անդամակցությանը Եվրամիությանը: Այս մասին հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը, փոխանցում է Reuters-ը:
Ելույթ ունենալով կլոր սեղանի ժամանակ՝ Վուլինը, սակայն, չի նշել, թե երկրի որ հատվածը, իր կարծիքով, պետք է բաժանվի, սակայն, ըստ անցյալում արված համանման հայտարարությունների, խոսքը հյուսիսային Կոսովոյի մասին է:
Կոսովոյի հյուսիսային մասում, որը երկրի մնացած հաստվածից բաժանված է Իբար գետով, 50 հազար էթնիկ սերբ է բնակվում, որոնք դեմ են Պրիշտինային եւ շարունակում են Բելգրադն իրենց ղեկավարություն համարել: «Կոսովոյում պետք է սերբերի եւ ալբանացիների միջեւ մշտական եւ ամուր բաժանում հաստատվի», - ասել է Վուլինը:
Սերբիան պետք է համաձայնության հասնի հարեւան Կոսովոյի հետ բաժանման վերաբերյալ. պաշտպանության նախարար
Թեմա
Տեղադրություն




























