Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսը հայտարարել է նոր քաղաքական կուսակցության  ստեղծման մասին, որը կկոչվի «Եվրոպական ռեալիստական  անհնազանդության ճակատ 25» եւ կոչված կլինի Եվրոպայում ժողովրդավարության վերադարձման առաքելությանը, հաղորդում է   «ՌԻԱ Նովոստի»-ն։  

Հիմնադիր համագումարը կկայանա Աթենքում, մարտի 26-ին։ 

Հունարեն կուսակցության հապավումն MeRA25 է, որը կարելի է թարգմանել  որպես ՕՐ25։ 

Վարուֆակիսը 2015 թվականի հունվար-հուլիս ամիսներին եղել է երկրի ֆինանսների նախարարը Հունաստանի առաջին ձախակողմյան կառավարությունում։ Նա Հւոնաստանի կողմից գլխավոր բանակցողն էր միջազգային վարկատուների ակումբի հետ: Նրանց պահանջով էլ հենց եւ Ցիպրասի խնդրանքով նա հրաժարական էր տվել։