Հարավային Կարոլինայում ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդի, ով խոստացել էր նոր հրաձգություն իրականացնել Ֆլորիդայի հարավում գտնվող դպրոցներից մեկում՝ փետրվարի 14-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքում Մարջորի Դուգլասի անվան ավագ դպրոցում  տեղի ունեցածի նման: Այս մասին թվիթերյան իր էջին գրել է Բրոուարդ շրջանի վարչությունը, փոխանցում է «Գազետա»-ն:

«Մենք ուսումնասիրել ենք գրառման բնօրինակը, եւ այն տեղադրող մարդը ձերբակալվել է Հարավային Կարոլինայիիշխանությունների կողմից»,- նշվում է հայտարարության մեջ:

Գրառմանը կցվել է նաեւ սպառնացողի նախորդ գրառման լուսանկարը, որում մուգ հագուստով տղամարդ է պատկերված՝ ձեռքին հրացան: Լուսանկարում նաեւ գրություն կա. «Ֆլորիդայի երկրորդ ռաունդը վաղն է»: Ոստիկանությունը կոչ է արել ամերիկացիներին նմանօրինակ հաղորդումների մասին հայտնել ոստիկանությանը: