Միացյալ Նահանգների բժիշկները կուբայական Հավանայում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների մոտ ուղեղի անհայտ ծագման վնասվածքներ են հայտնաբերել, նշվում է   Ամերիկյան բժշկական ասոցիացիայի կայքում տեղադրված հոդվածում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հոդվածում նշվում է, որ բժիշկները հետազոտել են դեսպանատան 21 աշխատակցի են հետազոտել, որոնք «ուղղորդված բնույթի ձայնային կամ զգայական երեւույթի» են ենթարկվել իրենց տներում կամ հյուրանոցներում:

«Եթե այս հիվանդներից յուրաքանչյուրին գանգուղեղային վնասվածքների կլինիկա տեղափոխել եւ չիմանալ նրանց պատմության մասին, կարելի է կարծել, որ նրանց մոտ գլխուղեղի վնասվածք է առաջացել ավտովթարի կամ բանակում պայթյունի հետեւանքով: Դա առանց ցնցման ուղեղի ցնցման է նման»,- մեջբերում է ամսագիրը  Փենսիլվանիայի համալսարանի մասնագետներից մեկի՝ Ռենդել Սվոնսոնի խոսքերը:

Նշվում է, որ հիվանդներից եւ ոչ մեկը գլխի վնասվածքներ չի ունեցել, որոնք կարող էին ուղեղի ցնցում առաջացնել: Հիվանդների մոտ ճանաչողական եւ տեսողական, քնի խանգարումներ եւ գլխացավեր են հայտնաբերել: Երեք մարդու մոտ  ծանր կամ չափավոր լսողական խանգարում կա: Հոդվածի համաձայն՝ հիվանդները հայտարարել են, որ նախքան ախտանիշներ ունենալը նրանք տարօրինակ սուր ձայն են լսել կամ թրթռում զգացել: Փենսիլվանիայի համալսարանի Նյարդաբանության պրոֆեսոր, հոդվածի համահեղինակ Դուգլաս Սմիթն ասել է, որ չի կարծում, որ «ձայնն է դարձել խնդիր»: «Մենք կարծում ենք, որ ձայնն այլ ազդեցության հետեւանք է դարձել, քանի որ ձայները սովորաբար ուղեղի վնասվածքներ չեն առաջացնում»,- նշել է Սմիթը:

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Հավանայում ԱՄՆ դեսպանատան ավելի քան երկու տասնյակ աշխատակից հատուկ սարքերի կիրառմամբ «ակուստիկ հարձակման» են ենթարկվել: Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը Հավանայում ԱՄՆ դեսպանատան վրա «ակուստիկ հարձակումների» մասին լուրերը սուտ եւ քաղաքական մանիպուլյացիա է անվանել: