Թուրքիայի Իզմիր նահանգում փետրվարի 16–ի առավոտյան  ուսումնական թռիչք իրականցնող ռազմական օդանավ է կործանվել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ռազմական օդանավը ուսումնական թռիչքի համար օդ է բարձրացել Իզմիրի ռազմաբազաներից մեկից եւ րոպեներ անց վայր ընկել։ Օդանավի 2 օդաչուները զոհվել են։

Օդանավի կործանման պատճառների մասին դեռ տեղեկություններ չկան։