Անկարայում Թիլերսոն–Չավուշօղլու մամուլի ասուլիսի ժամանակ թուրք լրագրողներից մեկը ԱՄՆ պետքարտուղարից հետաքքրքվել է, թե ԱՄՆ նախատեսում է հետ քաշվե՞լ Սիրիայի Մինբիջից։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը լրագրողի հարցին լրիվ այլ թեմայով է պատասխան տվել՝ շեշտելով, թե Սիրիայի հարցում Թուրքիային ԱՄՆ–ը ներկայացրել է կարեւորագույն հարցերում խնդիրների լուծման առաջարկներ։
«Ցանկանում ենք Սիրիայում խնդիրները լուծել առանց Սիրիայի տարածքային ամբողջականությունը խախտելու։ Մինբիջը մեր համար ռզամավարական նշանակություն ունի»,–ասել է Թիլերսոնը։




























