Բրիտանուհին կտրել է իր ճկույթի մի մասը եւ դրանից մանյակ պատրաստել: Այս մասին հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով The Mirror-ը: Բրիտանական Էսեքս կոմսության բնակիչ Թորս Րեյնոլդսը անձամբ է կտրել իր ձախ ճկույթը: Կնոջ խոսքով՝ նրան այդ քայլի համար ոգեշնչել է իր ընկերը, ով նույն բանն էր արել: Ամպուտացիային նախապատրաստվելու համար Րեյնոլդսը որոշ ժամանակ ծալված ճկույթով էր ման գալիս:
Մատի կտրված մասը նա դրել էր սառնարանի մեջ եւ մոռացել դրա մասին, սակայն ինչ-որ պահի որոշել էր, որ այն լավ տեսք կունենա սպիրտով լի տարայի մեջ, եւ սկսել է այն որպես մանյակ կրել:
Կինը նույնիսկ փոքրիկ ֆոտոսեսիա է կազմակերպել իր կտրված ճկույթի համար. նրա զուգընկերը կտրված մատի համար անգամ մի քանի փոքրիկ գլխարկ էր գնել:




























