Թել-Ավիվում ցույցեր են ընթանում, ցուցարարները պահանջում են երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը՝ այն բանից հետո, երբ ոստիկանությունը խորհուրդ է տվել դատախազությանը վարույթ սկսել Նեթանյահուի դեմ կոռուպցիրայի մեղադրանքով, փոխանցում է AFP-ն։
Ակցիայի մասնակիցների պաստառներին հետեւալ գրառումներն են՝«Հանցագործ նախարար», «Հրաժեշտ, Բիբի» (Իսրայելում այսպես են կոչում Նեթանյահուին): Ամբոխը սկսել է «սուտասան» աղաղակել։
«Բարոյական տեսանկյունից սա ամոթ է Իսրայել պետության համար, որտեղ վարչապետին կասկածում են նման ծանր հանցագործությունների մեջ։ Նա պետք է հեռանա: Բավական է», -նշել է ցուցարարներից Օրեն Սիմոնը։
Վերջին հարցումների տվյալներով՝ իսրայելական ընտրողների կեսը հավատում է ոստիկանությանը եւ ոչ Նեթանյահուին։
.jpg)
.jpg)




























