Դատախազությունը պահանջել է քրեական հեղինակություն Զախարի Կալաշովին (Շաքրո Մոլոդոյ) դատապարտել 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութումեւ 700 հազար ռուբլու տուգանքի` շորթման գործով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Գործի մյուս մասնակցի՝ Կալաշովի օգնական Անդրեյ Կոչույկովի (Իտալացի) համար, մեղադրական կողմը պահանջել է 9,5 տարվա ազատազրկում՝ խիստ ռեժիմի գաղութում եւ 500 հազար ռուբլու տուգանք:
Մյուս տասը ամբաստանյալների համար մեղադրական կողմը խնդրել է 7,5-9,5 տարվա ազատազրկում եւ տուգանքներ:
Զախարի Կալաշովը, Անդրեյ Կոչույկովը եւ գործի այլ մասնակիցները մեղադրվում են Մոսկվայում Elements սրճարանի սեփականատեր Ժաննա Կիմից գումարների շորթման մեջ:
2016-ի ամռանը Զախարի Կալաշովը կալանավորվել էր Elements սրճարանի սեփականատեր Ժաննա Կիմից գումարների շորթման գործով :
Elements-ի մոտ կատարված հրաձգության հետ կապված է Մոսկվայի Քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաների գործը: Նրանց մեղադրել են նրանում, որ կաշառքի միջոցով խոստացել են փակել Անդրեյ Կոչույկովի գործը:




























