Հիբրիդային պատերազմը, որը վարում է Ռուսաստանը, վերածվում է զանգվածային համաշխարհային հիբրիդային պատերազմի: Այս մասին Մյունխենում համաժողովի ժամանակ հայտարարել է Պյոտր Պորոշենկոն, հաղորդում է «112 հեռուստաալիքը:
Ըստ նրա՝ չնայած բոլոր մարտահրավերներին, Դոնբասը կարող է դառնալ խաղաղ կարգավորման հաջողված օրինակ: «Այն ամենն ինչն անհրաժեշտ է դրա համար՝ անկեղծորեն կատարել Մինսկի համաձայնագրերը:
«Մենք ունենք այս պայմանավորվածությունները կատարելու յուրահատուկ հնարավորություն, նկատի ունեմ Դոնբասում ՄԱԿ խաղաղապահների տեղակայումը»:
Նա նաեւ դիմել է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին՝ Ուկրաինայի համար դռները բաց պահելու կոչով: Ըստ նրա՝ սա հնարավորություն կտա կանգնեցնել Կրեմլի այլընտրանքային օրակարգի առաջխաղացումը:




























