Նիգերիայի շուկայի վրա ահաբեկիչ-մահապարտների հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 22-ի, եւս 28 հոգի վիրավորվել են, փոխանցում է «Սինհուան»։

Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհերի եւ 18 վիրավորների մասին։

Երեք ահաբեկիչ-մահապարտներ փետրվարի 16-ին պայթուցիկ էին գործի դրել Նիգերիայի  Բորնո նահանգի Կոնդյուգա քաղաքի շուկայում, որտեղ մեծ քանակությամբ մարդիկ էին գտնվել այդ պահին։