Թուրքիայում դատարանի առաջ է կանգնել 46–ամյա Հիդայեթ Օզդեմիրը կնոջը դաժանորեն սպանելու մեղադրանքով։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Հիդայեթե Օզդեմիրը վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում դանակի 24 հարված է հասցրել մարմնի տարբեր մասերին եւ վերջում կտրել կոկորդը։

Հիդայեթ Օզդեմիրը դատարանում ասել է, թե ինքը սիրումէ  իր հայրենիքն ու ազգին եւ երկար տարիներ Կարմիր մահիկին արյուն է հանձնել։

Դատարանը մեղմացուցիչ հանգամանք չի համարել հայրենիքը սիրելն ու արյուն հանձնելը եւ կնոջը դաժանորեն սպանողին դատապարտել է ցմահ ազատազրկման։