Քենիայի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում ձերբակալել են մի տղամարդու, որը փորձում էր Տանզանիայից 32 կիլոգրամ ոսկի տեղափոխել Արաբական Միացյալ Էմիրություններ, հաղորդում է Kenya's Standard Media–ն։

Պորտալի տվյալներով՝ 46-ամյա տանզանիացի տղամարդուն 100 միլիոն շիլինգ (շուրջ 1 միլիոն դոլար) ոսկու ձուլակտորներով ձերբակալել են փետրվարի 16-ին՝ հետախուզության տվյալներ ստանալուց հետո։

Կասկածյալը փորձում էր Տանզանիայի Մվանզա քաղաքից հասնել Դուբայ, այդ ճանապարհին վայրէջք էր կատարել Կիլիմանջարո օդանավակայանում։

Իրականացվում է քննություն, ձուլակտորներն առգրավված են։

Նշենք, որ Տանզանիան աշխարհի քիչ զարգացած երկրներից է։ Չնայած հարուստ բնական ռեսուրսներին՝ երկրի տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա։