Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հավատում է Nabucco գազատարի կառուցման հաջողությանը եւ հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Ադրբեջան եւ Թուրքմենստան: Հենց այս երկրներն են համարվում գազատարը վառելիքով լցնողները: Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ Բարոզուն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Ես Nabucco նախագծի առաջընթացի հույս ունեմ: Ես հավատում եմ, որ դա հաջող ավարտ կունենա»,- լրագրողներին ասել է Բարոզուն:
Նա հայտնել է, որ հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Ադրբեջան եւ Թուրքմենստան, որտեղ հնարավոր է քննարկի նաեւ Nabucco-ի իրականացման հետ կապված հարցեր: «Մեր նպատակն, իհարկե, հարավային միջանցքի վերաբերյալ հստակ, հասկանալի համաձայնագրերն են»,- ասել է նա:





























