Ճապոնիայում 2 տղամարդ կրակել է Հյուսիսկորեացի քաղաքացիների ասոցիացիայի դարպասների վրա: Ինչպես հայտնում է «Կիոդո» գործակալությունը, հրաձիգները ուլտրաաջ կազմակերպության անդամներ են:
Գործակալության տեղեկություններով՝ նրանք մեքենայով մոտեցել են կազմակերպության շենքին եւ դարպասների վրա մի քանի կրակոց արձակել: Ոչ ոք չի տուժել: Շենքի մոտ հերթապահող ոստիկանական վերակարգը տղամարդկանց ձերբակալել է ապօրինի զենք պահելու կասկածանքով:
Ճապոնիայում Հյուսիսկորեացի քաղաքացիների ասոցիացիան փաստացի կատարում է Հյուսիսային Կորեայի դեսպանատան դեր, քանի որ 2 երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան:
Ոստիկանությունը պարզում է կասկածյալների հանցարարքի դրդապատճառները:




























