Ինդիանայում ոչ մեծ օդանավ է կործանվել: Օդանավում գտնվող բոլորը զոհվել են, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով Քերոլ շրջանի շերիֆի գրասենյակին: Նշվում է, որ զոհվել է 3 մարդ, սակայն զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ:

Cessna օդանավը կործանվել է Ռոսվիլից մոտ 3 մղոն հյուսիս: Այն օդ է բարձրացել Ինդիանապոլիսի Eagle Creek օդանավակայանից եւ ուղեւորվել Գրին Բեյ, Վիսքոնսին նահանգ: