Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում:

Ժամը 18:00-ի սահմաններում, Երեւանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Շենգավիթի բաժին եւ հայտնել, որ կանչով մեկնել է Մանանդյան 1/2 շենքի բակ, որտեղ ավտոտնակում հայտնաբերել է տղամարդու կախված դի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոտնակում կախված վիճակում հայտնաբերվածը նույն շենքի բնակիչ, 44-ամյա Գոռ. Գ.-ն է:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով, Գոռ Գ.-ն ամուսնացած էր, եւ աշխատում էր որպես տաքսու վարորդ: