Թունիսի իշխանությունները ձերբակալել են ռազմական տեխնիկայով Ural նավը, որը դուրս էր եկել Նովոռոսիյսկ նավահանգստից: Այս մասին շաբաթ՝ փետրվարի 24-ին հաղորդում է DW-ն՝ հղում անելով «Մորսկոյ բյուլետենին» եւ Agenzia Nova-ին:

Տեղեկացվում է, որ Կամերուն մեկնող նավը անցնում էր Պանամայի դրոշի ներքո եւ պատկանում է թուրքական ընկերությանը: Թունիսի Սֆաքս նավահանգիստ այն մտել էր վերանորոգման աշխատանքների համար: Նավը ստուգելու ժամանակ տեղական մաքսային ծառայությունը հայտնաբերել է զրահամեքենաներով 24 չգրանցված բեռնարկղեր, բուլդոզերներ, զինվորական համազգեստներ, ռացիաներ, արբանյակային կապի սարքավորումներ եւ էլեկտրական գեներատորներ:

«Մորսկոյ բյուլետենը» Ural-ի երթուղին  «շատ տարօրինակ» է անվանում. այն հատել է գրեթե ողջ Հոնիական ծովը, թեեւ Կամերուն գնալու համար դա պետք չէր, իսկ հետո շրջվել է հարավ՝ Լիբիայի ափերի մոտ, որտեղ մի քանի օր ցածր արագությամբ շարժվել է, հետո առաջ է գնացել:

Թունիսում ՌԴ դեսպանատունը ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Ural-ը պատկանում է թուրքական Akdeniz Roro ընկերությանը եւ Կամերունի իշխանությունների համար նախատեսված բեռը առաքել է Դուալա նավահանգիստ: Անձնակազմի անդամների շրջանում ՌԴ քաղաքացինբեր չկան, նշել են դեսպանատանը: