Արարատի մարզում, այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:40-ի սահմաններում 30-ամյա Ռոման Մուրադյանը Երեւան-Երասխ ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում իր վարած Nissan Tiida մակնիշի 35 GA 723 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երասխ ընթանալիս՝ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գուտուց եւ բախվել բաժանարար հատվածում տեղադրված երկաթե գովազդային վահանակի հենասյանը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ռոման Մուրադյանը տեղում մահացել է, իսկ ուղեւոր 37-ամյա Արթուր Վ.-ն մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն:

Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:

Աղբյուրի փոխանցմամբ, մահացածն ու վիրավորը փեսա եւ աներորդի են: