ԱՄՆ Քենտուկի նահանգի հարավում ուժգին փոթորկի հետեւանքով 2 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է WKRN հեռուստաալիքը:

Մի կին զոհվել է սեփական տան փլատակների տակ, որը փլուզվել է տորնադոյի հետեւանքով: Երկրորդ զոհը ավտոմեքենայի վարորդ է, ում մեքենան ջրի հոսքն է քշել:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝  որոշ շրջաններում փոթորիկը տորնադոյով է ուղեկցվել: Օրինակ՝ Մյուրեում վնասվել են տանիքները եւ էլեկտրահաղորդման գծերը: Տարերքի հետեւանքով նահանգի բնակավայրերից մեկը առանց էլեկտրականության է մնացել: Ավերածություններ են գրանցվել նաեւ Փոփքինսվիլ եւ Բոուլինգ Գրին քաղաքներում:

ԱՄՆ Ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ Քենտուկիի որոշ շրջաններում հայտարարվել է արտահերթ նախազգուշացում:

ԱՄՆ արեւելքում հունվարին տեղի ունեցած ձնամրրիկի հետեւանքով զոհվել էր առնվազն 8 մարդ: Տարերքը պատուհասել էր Ջորջիա, Լուիզիանա, Թենեսի, Նոր Օռլեան եւ Վիրջինիա նահանգները: