Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 26-ին, ժամը 10:10-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս գյուղի սարից մարդ է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս գյուղի բնակիչ 33-ամյա Հ. Մ.-ն գյուղի մոտակա սարից մոտ 6 մ բարձրությունից ընկել է դաշտամիջյան հատված:
Փրկարարները Հ. Մ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




























