22-ամյա Արթուր Հ.-ն փետրվարի 25-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ներկայացրել, որ գիշերը, ժամը 04։00-ի սահմաններում Կիեւյան փողոցի շենքերից մեկի դալանում անհայտ անձը Lexus 250 մակնիշի 500 ՍՍ 55 համարանիշի ավտոմեքենայի սրահում քաշքշել եւ իրեն հարկադրել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել իր հետ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները ձեռնարկված օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում պարզել են, որ Lexus-ը վարել է 32-ամյա Հ. Հ.-ն, ով նույն օրը ներկայացել է Ոստիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնել, որ Արթուր Հ.-ի ասածները հերյուրանքներ են, ինքը նշված ժամանակահատվածում գտնվել է տանը։

Արաբկիրի հետաքննչական բաժանմունքում հետաքննությունը շարունակվում է։