Փետրվարի 26-ին, ժամը 22:28-ին ահազանգ է ստացվել, որ Նորապատ-Սարդարապատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նորապատ-Սարդարապատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին BMW Х5 մակնիշի 99 ХХ 996 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղեւորներ՝ 1962 թ. ծնված Ա. Մ.-ը, 1969 թ. ծնված Հ. Կ.-ը եւ 1984 թ. ծնված Ա. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Մ.-ի եւ Հ. Կ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Ա.Հ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմենքենան եւ փակել գազի բալոնի փականը: