Չինաստանի նախագահ Հու Ցզինտաոն ԱՄՆ պետական այց կկատարի հունվարի 18-21-ը: Այս մասին հայտնում է Չինաստանի ԱԳՆ: Այցը կկայանա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Այցի մանրամասները դեռեւս չեն հաղորդվում: Սպասվում է, որ բանակցությունների թեման կդառնա չինական յուանի փոխարժեքը, Հյուսիսային Կորեան, իսկ որոշ տվյալներով` նաեւ չինական խաղաղապահ ուժերի մասնակցությունը Աֆզանստանում:

Հասանելի է
русский


























