Եգիպտական դատարանը պոպ աստղ Շերինին վեց ամսվա բանտարկության է դատապարտել նրա այն խոսքի համար, որ Նեղոս գետի ջրից մեկ կում անելը հիվանդությունների կհանգեցնի, հայտնում է AFP-ն։
Համերգի ժամանակ հանդիսատեսներից մեկը նրան խնդրել է կատարել «Դու երբեւէ խմել ես Նեղոսի ջուրը» երգը։ Ի պատասխան ՝ երգչուհին կատակել է, ասելով, որ դա կարող է հիվանդության պատճառ դառնալ։ «Դրա փոխարեն Էվիան խմեք»,- կատակել էր նա։ Հետագայում նա ներողություն էր խնդրել իր կատակի համար Facebook-ում։
Կիպրոսի դատարանը Շիրինին մեղավոր է ճանաչել «կեղծ տեղեկություններ» տարածելու համար։




























