Վերջին 24 ժամվա ընթացքում Լեհաստանում ցրտահարումից եւս հինգ մարդ է մահացել, հաղորդում է Անվտանգության կառավարական կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Վերջին 24 ժամվա ընթացքում ցրտահարությունից հինգ մարդ է մահացել», - ասվում է զեկույցում:
Նախորդ օրը նույն պատճառով եւս հինգ մարդ էր մահացել: Ընդհանուր առմամբ, ըստ կենտրոնի, 2017 թվականի նոյեմբերի 1-ից ցրտահարումից 58 մարդ է մահացել: Օդերեւութաբանության եւ ջրային տնտեսության ինստիտուտը երկուշաբթի օրը ուժգին սառնամանիքների կապակցությամբ առաջին աստիճանի նախազգուշացում է արել: Նախազգուշացումն իսկապես գործում էր երկրի ամբողջ տարածքի համար:



























