ԱՄՆ ռազմածովային ուժերի EA-18G Growler ինքնաթիռը թռիչքի ժամանակ սառել է եւ կորցրել տեսանելիությունը, հաղորդում է Defense News–ը։
Միջադեպը տեղի է ունեցել ջերմաստիճանի կարգավորման համակարգի խափանման պատճառով։ Ջերմաստիճանն ինքնաթիռում իջել է մինչեւ -30 աստիճան։
Այդ պահին ինքնաթիռը գտնվել է ավելի քան 7.5 կմ բարձրության վրա՝ Սիեթլից 90 կիլոմետր հեռավորության վրա։
Անձնակազմին հաջողվել է չեղարկել թռիչքը եւ ետ վերադառնալ Ուիդբի Այլեն։




























